525.85
7.42
476.44
+23
Եղանակը Երևանում
Հայ

ԻԻՀ քաղաքացիները փորձել են 4.2 կգ թմրամիջոց տեղափոխել Երևան. դեպքը կանխվել է Արցախում

19:58
12 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայ-իրանական սահմանում կանխվել է Արցախի Հանրապետության տարածքում ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից կազմակերպված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, ՀՀ 2 քաղաքացի ավտոմեքենայով` առանց համապատասխան անցագրի, մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող հայ-իրանական սահմանի տեղամաս, սակայն նկատելով ՍԶ սահմանապահներին` դիմել են փախուստի:

Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել և պարզաբանումների նպատակով ուղեկցվել են մոտակա սահմանապահ ուղեկալի տարածք:

Նված ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ 0,6 կգ քաշով բյուրեղանման նյութ, իսկ ավտոմեքենայի շարժման հետագծին հարող տեղանքում` պոլիէթիլենային փաթեթավորմամբ 1,6 կգ քաշով նույնպիսի զանգված և 2 կգ քաշով մուգ շագանակագույն մածուցիկ նյութ: Վերոնշյալ անձինք հայտնել են, որ բյուրեղանման նյութը «մետամֆետամին», իսկ շագանակագույնը` «ափիոն» տեսակի թմրամիջոցներ են, որոնք պետք է տեղափոխեին Երևան քաղաք:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից հարուցվել է քրեական գործ։

Նշված անձանց առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:07
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը
Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը:
11:55
15 Հոկտեմբերի 2019
Արցախի քաղաքական վերնախավը մտադիր է նոր կոալիցիա ստեղծել. հայտնի է նախագահի թեկնածուն
Արցախում գործող քաղաքական վերնախավն ի դեմս նախագահ Բակո Սահակյանի մտադիր է նոր կոալիցիա ձևավորել
17:38
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է համանախագահների տարածաշրջան այցելելու ժամկետները
Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ:
20:41
11 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Փաշինյանն այսօր Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
20:18
11 Հոկտեմբերի 2019
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ:
16:33
08 Հոկտեմբերի 2019
Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին:
20:21
04 Հոկտեմբերի 2019
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»:
19:48
03 Հոկտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ն անցկացրել է մարտավարական զորավարժություններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
17:05
03 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովի քննադատությանը` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
16:57
30 Սեպտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները ռազմավարական զորավարժությունների շրջանակում իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ (ՎԻԴԵՈ)
ՊԲ-ի ստորաբաժանումները ծավալվել են պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը:
12:41
27 Սեպտեմբերի 2019
Մահացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ևս մեկ մասնակից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը: