Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները․ ԱՀ ԱԻՊԾ

05.11.2020, 12:36
Բերձորում, Շուշիում և հարակից բնակավայրերում միացված է տագնապի ազդանշանը․ ԱՀ ԱԻՊԾ
Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները․ ԱՀ ԱԻՊԾ
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Այստեղ միացված է տագնապի ազդանշանը։ Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Лево"
Ավելի վաղ ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։-0-