Հրետակոծության հետևանքները. հրապարակվել են լուսանկարներ Ստեփանակերտից (ՖՈՏՈ)

29.09.2020, 16:28
Հրետակոծության հետևանքները. հրապարակվել են լուսանկարներ Ստեփանակերտից. ՖՈՏՈ
Հրետակոծության հետևանքները. հրապարակվել են լուսանկարներ Ստեփանակերտից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում նոր լուսանկարներ են տեղադրվել Ստեփանակերտից:

Կարապետ Սահակյանի լուսանկարներում երևում է, թե ինչ հետևանքներ է թողել հրետակոծությունը քաղաքի վրա:

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ: 
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 84 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–


Հրետակոծության հետևանքները Ստեփանակերտ, Արցախ Լուսանկարիչ` Կարապետ Սահակյան Последствия артобстрела Степанакерт, Арцах The consequences of the shelling Stepanakert, Artsakh #StopAzerbaijaniAgression

Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Вторник, 29 сентября 2020 г.