Հրազենային վիրավորումից ՊԲ զինծառայող է մահացել
13.11.2016,
11:28
ՊԲ զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի- Արմենիա/. Կիրակի ժամը 02:15-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Առաքելյանը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է նախարարության հաղորդման մեջ: -0-