Հրապարակվել են հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումների կադրերը (ՎԻԴԵՈ)
16:34
30 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ՀՀ ՊԲ ստորաբաժանումները հերթական անգամ խոցում հ ակառակորդի հենակետերը և մարտական տեխնիկան:
Загружается новость ... "Лево"
«Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները»,- նշել է խոսնակը Facebook-յան էջում հրապարակված տեսանյութին կից:
Արցախում իրավիճակի սրացման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին