Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով

15.12.2020, 14:25
Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է ավելի քան 39 հազար փախստականների անվտանգ վերադարձը
Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», - ասել է Կոնաշենկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

Կոնաշենկովը հայտնել է նաև, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից վերադարձել է ևս 825 մարդ: Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է ավելի քան 39 հազար փախստականների անվտանգ վերադարձը: -0-