ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ըթնացքում տեղեկություններ է հայտնել այն մասին, թե ինչպես է կատարվում կրակի դադարեցման ռեժիմի պայմաններում զնծառայողների մարմինների փոխանակումը:
«Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել ընդամենը մեկ տեղամասում. մի քանի դիակ ենք թույլ տվել վերցնել և մենք էլ ենք վերցրել։ Անմիջապես դադարեցվել է (կրակի դադարեցումը), որովհետև խախտվել է և միջազգային երաշխիքները չեն պահպանվել»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև նշել է, որ միջազգային գործակալություններից լրագրողների ներկայությունը չի լինի սաստող գործոն հակառակորդի համար: Ադրբեջանի համար միջազգային կառույցների երաշխիքները պրոբլեմատիկ են Ադրբեջանի համար, քանի որ լիովին այլ պատկեր կստեղծեն: Այդ պատճառով էլ, նրա խոսքով, կրակի դադարեցման ռեժիմը Ադրբեջանը չի ընդունել, չի պահպանել և աշխատանքներ չի իրականացրել այդ ուղղությամբ: -0-