ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարություն» հասկացություն չկա. կա Թուրքիայի Գլխավոր շտաբի կողմից Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում: Այս մասին ուրբաթ օրը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈՒ-ի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ»,- հայտնել է նա: -0-