ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հյուսիսարևելյան սահմանագոտին նոր հենակետ ունի: Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Загружается новость ... "Лево"
«Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետևանքով ցավալի կորուստներ ունեցանք»,- նշել է նա:
Նա ընդգծել է, որ նոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել: Այն բարձրադիր գոտում է, իշխող դիրք ունի ավելի արդյունավետ մարտ վարելու համար: Հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է:
«Այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Ավելացել են նաև կրակային խոցման հնարավորությունները: Գործնականում այս տեղամասում հակառակորդն այլևս չի կարող լուրջ գործողություններ ձեռնարկել, այլապես կպատժվի շատ խիստ: Հենց դրա համար էլ զորամասում տվյալ հենակետն անվանում են «պատժիչ»»,- հայտնել է խոսնակը: -0-