ՀՀ պաշտպանության նախարար. Ադրբեջանի հետ սահմանում լարվածությունը բարձրակետի է հասել
09.12.2015,
20:29
Շփման գծում և Ադրբեջանի հետ սահմանում իրավիճակը հասել է լարվածության բարձրակետի, չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Շփման գծում և Ադրբեջանի հետ սահմանում իրավիճակը հասել է լարվածության բարձրակետի, չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Իրավիճակը լարված է մնում, ավելին, վերջին օրերին, հանրաքվեի նախաշեմին, անցկացման ժամանակ և դրանից հետո բարձրակետի է հասել»,– նշեց Օհանյանը։
«Մեր դիրքերը գնդակոծվում են ոչ միայն դիպուկահար զենքից, այլ նաև խոշոր տրամաչափի ականանետերից, ընդ որում` օրվա ընթացքում բավականին ակտիվ։ Ավելին, հարավ–արևելյան ուղղությամբ Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ տանկերից կրակ է բացվել»,– ասաց Օհանյանը։
Նախարարը նշեց, որ դա Ադրբեջանի ղեկավարության տրամաբանական շարունակությունն է, որն ապակայունացման է հանգեցնում։
Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները չեն հասկանում, որ միայն խաղաղ պայմաններն ու առաջնագծում կայունության մթնոլորտի ստեղծումը կարող է հանգեցնել երկխոսության և ղարաբաղյան խնդիրի վերջնական լուծմանը։
Նա նշեց, որ պաշտոնական Բաքուն դա չի հասկանում, քանի որ կանոնավոր կերպով սրում է լարվածությունը բանակցային գործընթացի կամ քաղաքայան խոշոր իրադարձությունների շրջանակում հանդիպումների նախաշեմին` փորձելով խոսել Հայաստանի և Արցախի հետ ուժային դիրքերից։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ մինչև տարվա վերջ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
«Նման դիրքորոշումը բանակցությունների նախաշեմին արդեն առաջին անգամ չէ, որ դրսևորվում է, այդպես է եղել նաև այլ հանդիպումներից առաջ, և ես չեմ բացառում, որ, ելնելով տարածաշրջանի իրավիճակից, նրանց կոնկրետ հաշվարկներ են կատարում դրությունը սրելու համար»,– ասաց Օհանյանը։
Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը վերահսկում են իրավիճակը և համատեղ լուրջ պաշտպանական և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում։
«Նրանց անձնուրաց ծառայության հաշվին մենք այսօր կարող ենք հարաբերական կայունություն պահպանել»,– ասաց Օհանյանը։
«Հասկանալու համար, թե ով է խախտողը, անհրաժեշտ է միջազգային հետաքննության մեխանիզմներ մշակել, ինչը թույլ կտա համանախագահներին կոնկրետ գնահատականներ տալ, քննադատել մեղավորներին։ Կարծում եմ` եկել է ժամանակը, որ միջազգային կառույցները լրջորեն խորհեն միջադեպերի միջազգային քննություն անցկացնելու մասին»,– ասաց Օհանյանը։
Նա ընդգծեց, որ հայկական կողմը թույլ չի տալիս իրեն գնալ նմանատիպ սրումների, մասնավորապես, նախորդ տարվա ամռանը Բաքվում ընթացող եվրոպական խաղերի ժամանակ, ինչպես նաև նոյեմբերին ադրբեջանական խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
«Մենք զսպվածություն ենք դրսևորել և արգելել ենք կրակոցները, սակայն նրանք, հակառակը, բարձրացրել են լարվածության աստիճանը Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի ժամանակ»,– ասաց Օհանյանը։
Ըստ նրա, դա խոսում է այն մասին, որ հայկական կողմը պետք է լուրջ աշխատանք տանի, այդ թվում` միջազգային կառույցների ներգրավմամբ, անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների ձևավորման և մշակման ուղղությամբ։
«Հայկական բանակն իր տեղում է և արժանավայել կերպով կատարում է իր առջև դրված խնդիրները։ Իսկ մենք մեր կողմից կանենք հնարավորինս զսպման նոր մեխանիզմներ ձևավորելու համար, ինչը կստիպի հակառակորդին զերծ մնալ նմանատիպ ոտնձգություններից»,– ասաց Օհանյանը։ -0-