438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը РБК-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը

21:22
03 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ին տված հարցազրույցում պատասխանել է այ հարցին, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը:

«Հայերն ամեն դեպքում լավատես և ճիշտ մտածող ժողովուրդ են: Մենք մտածում ենք և, կարծում եմ, ճիշտ ենք մտածում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին վերջնական որոշման կարող ենք հասնել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Այլ ուղի չկա: Ցանկացած ռազմական լուծում վերջնական չէ, ցանկացած պատերազմ մարդկային մեծ թվով կյանքերի կորուստ է՝ բոլոր կողմերից»,- ասել է նա։

Նրա խոսքով, եթե Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղը, ապա ինչի՞ մասին էին հետո լինելու բանակցությունները:

«Բանակցությունների համար Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի համար ստեղծվել էին բոլոր պայմանները, խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է՝ իր երեք համանախագահներով: Կարծում եմ, ավելի լավ տարբերակ մտածել հնարավոր չէր: Այդ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: 1994 թվականի զինադադարին հաջորդած 26 տարիների ընթացքում բանակցություններ էին ընթանում: Չէի ասի, թե դրանք անհաջող էին»,- ասաց նախագահը։

Նշելով, որ նման խնդրի լուծումն առհասարակ շատ բարդ է, Սարգսյանը բացատրե է, որ դրանում շատ նրբերանգներ, շատ տարրեր կան: Բանակցությունների ընթացքում որոշվում են խնդրի շատ դետալներ:

Загружается новость ... "Лево"
«Բանակցությունների ավելի քան 20 տարիների ընթացքում կողմերը հասել էին այնպիսի մակարդակի, երբ պետք էր մտածել միայն փոխզիջումների ու քաղաքական որոշումների մասին: Այսինքն, պետք էր քաղաքական կամք դրսևորել և գնալ առաջ: Բանակցությունները չեղարկել միայն այն պատճառով, թե դժգոհ ես ինչ-ինչ հարցերից, սխալ ուղի է, քանի որ ռազմական ճանապարհով խնդրի վերջնական լուծման որևէ կերպ անհնար է հասնել: Կա միայն մեկ ճանապարհ՝ բանակցություններ»,- ընդգծել է նա:

«Հայերը լավատես են, ինչպես ասացի: 1994 թվականի հրադադարից հետո հայերը սկսեցին վերադառնալ բնականոն կյանքի, կառուցում էին դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, վերականգնում էին տնտեսությունը: Բոլորը երազում էին, որ վերջնարդյունքում բանակցությունների միջոցով կհաստատվի խաղաղություն, կկարողանան ապրել խաղաղության ու ներդաշնակության մեջ՝ նորմալ հարաբերություններ ունենալով հարևան Ադրբեջանի հետ»,- հավելեց նախագահը։

Ընդ որում նա նծեց, որ Ղարաբաղի հայերի համար անկախությունը նպատակ չէ, այլ՝ անվտանգ ապրելու, կյանքը կառուցելու ու առաջադիմության միակ երաշխիքը, ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ