Հայկական ստորաբաժանումները լուրջ առաջխաղացում ունեն որոշ հատվածներում. ՀՀ ՊՆ

04.04.2016, 00:26
Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն, գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում:
Հայկական ստորաբաժանումները լուրջ առաջխաղացում ունեն որոշ հատվածներում. ՀՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն, գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում:

«Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն` ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր: Փառք հայոց զինվորին»,- նշվում է Հովհաննիսյանի գրառման մեջ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, 15 տանկ, ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, հինգից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում`1 ԲՄՊ և 3 անօդաչու սարք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք: Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմն ունի 18 զոհ և 35 վիրավոր։
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: -0-