Հայաստանը պատրաստ է անմիջական ռազմական աջակցություն ցուցաբերել ԼՂՀ պաշտպանության հարցում. ՊՆ
03.04.2016,
15:42
Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացումների, անհրաժեշտության դեպքում, ընդհուպ մինչև ռազմական օժանդակություն ԼՂՀ-ի պաշտպանության հարցում:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացումների, անհրաժեշտության դեպքում, ընդհուպ մինչև ռազմական օժանդակություն ԼՂՀ-ի պաշտպանության հարցում, ասաց Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը կիրարկի Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանը Ղարաբաղ է տեղափոխել «Տոչկա Ու» և «Սմերչ» տեսակի մարտավարական հրթիռային համալիրներ>>
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն իր խոսքում նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանությանը:
Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է ներկաների հարցերին:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, 14 տանկ, հինգից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում`1 ԲՄՊ և 2 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմն ունի 18 զոհ և 35 վիրավոր։
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: -0-

Ինչպես հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ԼՂՀ ՊԲ գործողությունների բովանդակությունը: Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր պատճառները և դրանից վերջինիս սպասելիքները: