+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը․ յուրաքանչյուրը կարող է դառնալ «Գաղտնի Ձմեռ պապիկ»

13:19
11 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը, որի նպատակն է իրագործել ամբողջ Արցախի, այդ թվում՝ Շուշիից, Հադրութից եւ օկուպացված այլ տարածքներից տեղահանված երեխաների ամանորյա երազանքները: Այս մասին հայտնում են նախաձեռնության կազմակերպիչները։

Հարյուրավոր արցախցի երեխաներ նամակներ են գրել Ձմեռ պապիկին՝ հայտնելով իրենց ամանորյա ցանկություններն ու երազանքները: Նամակներն ընդունվել են մինչեւ ս.թ. դեկտեմբերի 5-ը:

Նախաձեռնությանը միանալու կոչին արձագանքել են բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներից, որոնց շնորհիվ հավաքագրվել է շուրջ $22 հազ.՝ երեխաների երազանքներն ի կատար ածելու համար: Նվիրատվությունները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 15-ը ներառյալ:

«Այս նախաձեռնության շրջանակում նպատակ ունենք գնել նվազագույնը 2500 նվերների փաթեթ հենց Արցախում բնակվող երեխաների համար, ինչպես նաեւ նրանց համար, ում գաղտնի Ձմեռ պապիկները դեռ չեն հայտնվել: Հիմնականում երեխաները ցանկացել են գրենական պիտույքներ, հագուստ, խաղալիքներ, սպորտային սարքավորումներ եւ այլն»,-ասել է նախաձեռնության համահիմնադիր Դիանա Պետրոսյանը:   

Նախաձեռնությունն արդեն իսկ հաջողել է, քանի որ առաջին իսկ օրից նրանց են միացել ինչպես անհատ բարերարներ, այնպես էլ կազմակերպություններ Հայաստանից, արտերկրից եւ Սփյուռքից:

«Արցախի հազարավոր երեխաների համար, ովքեր սարսափելի պատերազմի հետեւանքով, ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ ոմանք կորցրել են իրենց հարազատներին, սա լինելու է իրենց կյանքի ամենատխուր Ամանորը: Նրանց կյանքում մի փոքր ուրախություն բերելու նպատակով, մենք որոշեցինք մեկնարկել այս նախաձեռնությունը, որն անմիջապես դրական արձագանք ստացավ: Օր-օրի աճում է արցախցի երեխաների համար նվերներ ուղարկող մարդկանց թիվը: Մենք շատ շնորհակալ ենք եւ ուրախ, որ մեր նախաձեռնությունն աջակցությունն է  ստանում»,-ասել է նախաձեռնության համահիմնադիր Մարգարիտա Վարդանյանը:

«Գաղտնի Ձմեռ պապիկների» գրանցումն ու նվերների հավաքագրումը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 20-ը: Նվիրատվություն կատարելու համար «Ձմեռ պապիկները» պետք է հետեւյալ հղումով ընտրեն արցախցի երեխաների նամակներից որևէ մեկը:

Նվերներն արցախցի փոքրիկներին հանձնելու նպատակով նախաձեռնության անդամներն անձամբ կայցելեն Արցախ դեկտեմբերի 20-ից մինչեւ տոների ավարտն ընկած ժամանակահատվածում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ