Հայ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

07.10.2016, 10:37
20–ամյա զինծառայող Հայկ Համբարձումյանը հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել:
Հայ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 20–ամյա զինծառայող Հայկ Համբարձումյանը հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, դեպքը կատարվել է հոկտեմբերի 7-ին ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: -0-