Հայ պատգամավորները փակ քննարկումների ժամանակ կքննարկեն շփման գծում ստեղծված իրավիճակը

05.04.2016, 14:58
Հայ պատգամավորները փակ քննարկումների ժամանակ կքննարկեն ղարաբաղաադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը:
Հայ պատգամավորները փակ քննարկումների ժամանակ կքննարկեն շփման գծում ստեղծված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ պատգամավորները փակ քննարկումների ժամանակ կքննարկեն ղարաբաղաադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը, ասաց երեքշաբթի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, փակ քննարկումները կանցկացվեն պատգամավորներ Լևոն Զուրաբյանի (Հայ ազգային կոնգրես) և Նաիրա Զոհրաբյանի («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն) առաջարկությամբ:


«Այսօր հիմնական նիստից հետո, ժամը 18:30-ին նիստերի դահլիճում կանցկացվեն սահմանին ստեղծված իրավիճակի փակ քննարկումներ, որոնց կարող են մասնակցել բոլոր պատգամավորները: Սպասվում է, որ քննարկումներին ներկա կգտնվեն Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, 29 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), 3 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք, 5 միավոր այլ զրահատեխնիկա։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ: -0-