586.6
6.42
495.94
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց պատրաստ չէ կապիտուլյացիայի․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

20:05
26 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Կարևոր է հարցը, որ գուցե Հայաստանն է մեղավոր իր դիրքորոշումներով, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հերթական ձախողված հրադադարին:

«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն: Այդ ճկունության ընթացքում եկել ենք համոզման, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա: Ընդ որում, այս պահանջը ոչ միայն այսօրվա, այլ պատերազմից առաջ գոյություն ունեցող պահանաջրկ է: Այսինքն, այնտեղ, որտեղ մենք որևէ ճկունություն ենք ցուցաբերել, տեսական կամ գործնական մակարդակի, դա ընդունելի չի եղել արդեն Ադրբեջանի համար: Եթե մենք որևէ բանի համաձայնել ենք, դա արդեն ընդունվելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետև նրանք ցանկացել են ավելին: Ադրբեջանը հիմա առավել ևս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների։

Загружается новость ... "Право"
«Բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ, և հայ ժողովուրդը պատրաստ է, որքան էլ դա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու: Հաշվի առնելով նաև մեզնից ակնկալվող միջազգային ճկունությունը, մենք պետք է այնուամենայնիվ ուժ ունենանք գործել մեր շահերի եզրագծին, մեր շահերի կարմիր գծերին մոտիկ, բայց մյուս կողմից անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի»,- ասաց վարչապետը:

Հետևաբար, ըստ նրա, պետք է գտնել ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մեր շահերը պաշտպանել:

«Մենք պետք է կարողանանք գտնել ռեսուրսներ, որպեսզի իրավիճակը կարողանանք դարձնել այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը այլևս լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ փոխզիջումը:  Սա է ամենակարևոր պրոբլեմը, որը թույլ չի տվել լուծել Ղարաբաղի հարցը: Ադրբեջանը պատրաստ չի եղել, հիմա առավելևս պատրաստ չէ փոխզիջումների: Ադրբեջանին փոխզիջումների հակելու համար մենք պետք է մեր բոլոր ռեսուրսները կենտրոնացնել»,-ասաց Փաշինյանը:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:17
16 Նոյեմբերի 2020
Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայել են բոլոր 25 դիտակետերը և շտաբը
Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայել են բոլոր 25 դիտակետերը և շտաբը
22:38
15 Նոյեմբերի 2020
ՌԴ ՀՌՕ զինվորական դատախազի տեղակալին ներկայացվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը (ՖՈՏՈ)
ՌԴ ՀՌՕ զինվորական դատախազի տեղակալին ներկայացվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը. ՖՈՏՈ
22:23
15 Նոյեմբերի 2020
Արցախյան կողմը փոխանցել է ադրբեջանական զինծայողների դիերը (ՖՈՏՈ)
Արցախյան կողմը փոխանցել է ադրբեջանական զինծայողների դիերը. ՖՈՏՈ

20:01
15 Նոյեմբերի 2020
Լավրովը տեղեկացրել է Մնացականյանին Արցախում Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքի ծրագրերի մասին
Լավրովը տեղեկացրել է Մնացականյանին Արցախում Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքի ծրագրերի մասին
19:17
15 Նոյեմբերի 2020
Արցախի պաշտպանության նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
Արցախի պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանը հանդես է եկել հայտարարությամբ
18:44
15 Նոյեմբերի 2020
ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը մեկնել է Արցախ
Պատրաստվածության աստիճանի է հասցվել ՌԴ ԱԻՆ փրկարար կենտրոնների 150 մասնագետներից բաղկացած խումբն ու 20 միավոր տեխնիկա
16:46
15 Նոյեմբերի 2020
ՌԴ ՊՆ–ն Ստեփանակերտում ձևավորում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն
ՌԴ ՊՆ–ն Ստեփանակերտում ձևավորում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն
16:05
15 Նոյեմբերի 2020
Մարտական գործողությունների տարածքներում վերսկսվել է անհայտ կորածների որոնումը, տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում
Արցախի մարտական գործողությունների տարածքներում վերսկսվել է անհայտ կորածների որոնումը, տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում
15:27
15 Նոյեմբերի 2020
Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Քարվաճառից զորքը հանելու համար, հայտնի է ամսաթիվը
Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Քարվաճառից զորքը հանելու համար, հայտնի է ամսաթիվը
12:43
15 Նոյեմբերի 2020
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 51 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 51 զինծառայողների անունները
10:37
15 Նոյեմբերի 2020
Ռուս խաղաղապահները պաշտպանության տակ են առել Դադիվանքը
Դադիվանքը գտնվում է ռուս խաղաղապահներ պաշտպանության տակ