Հայ մարտիկներ. «Հակառակորդը փախուստի է դիմում. կտեսնեք` ոնց ենք հաղթելու». տեսանյութ արցախյան ռազմաճակատից (ՎԻԴԵՈ)
13:59
09 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել արցախյան ռազմաճակատից՝ Հայրենիքի պաշտպանության առաջնագծից:
Մեր զինծառայողների տրամադրությունը բարձր է, ոգին՝ հաղթական:
«Ժողովուրդ ջան, խոսքս ուղղում եմ ձեզ բոլորիդ՝ եղեք միասնական, մեր զորքերը բոլորս միասնական ենք ու առաջ ենք գնալու: Դուք էդտեղ պինդ եղեք»,- ասում է զինծառայողը:
«Հայեր ջան, հաղթելու ենք, թուրքը երբեք չի կարողացել մեր առջև կանգնի: Էսօր ևս մի ապացույց, որ ազգովի կանգնած թուրքերին սատկացնում ենք: Կտեսնեք, ոնց ենք հաղթելու, ինչի ենք հասնելու: Հայը երբեք չի պարտվել»,- ասում է զինծառայողներից մեկը: -0-
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին