ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներթափանցելու փորձ կատարած ադրբեջանցի դիվերսանտների ոչնչացման
կադրեր:
Տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է բանակային թեմատիկայի վավերագրական նկահարանումների ոլորտում մասնագիտացող կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Ներթափանցման փորձը կատարվել է հունվարին:
«Հունվարին Արցախի արևելյան սահմանին կանխված դիվերսիաներից մեկը: Հինգ հոգանոց դիվերսիոն խումբը փորձում էր ներթափանցել հայկական տարածք, մեր տղաները ժամանակին նկատելով հակառակորդին ոչնչացրեցին երկուսին...»,- գրել է Զաքարյանը: --0--