Հակառակորդը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ

23.08.2016, 10:31
Ադրբեջանական ԶՈՒ–ն օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ:
Հակառակորդը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական ԶՈՒ–ն օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 320 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,– ասվում է հաղորդագրությունում։ -0-