Հակառակորդը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 16 անգամ

09.08.2016, 10:25
Օգոստոսի 9–ի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 16 անգամ:
Հակառակորդը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 16 անգամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 9–ի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 16 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքից հայկական դիրքերի ուղղությամբ ավելի քան 120 կրակոց է արձակել»,– ասվում է հաղորդման մեջ։

Պաշտպանության նախարարությունից նշել են, որ Պաշտպանության բանակի առաջավոր ջոկատները զերծ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում են վստահորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ -0-