Հակառակորդը խախտել է շփման գծում հաստատված հարաբերական անդորրը. ԼՂՀ ՊՆ

27.04.2016, 19:51
Հակառակորդը ժամը 17։40–ի սահմաններում խախտել է օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը:
Հակառակորդը խախտել է շփման գծում հաստատված հարաբերական անդորրը. ԼՂՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հակառակորդը ժամը 17։40–ի սահմաններում խախտել է օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ):

Շփման գծի հյուսիսարելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և իրենց պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը»,– ասվում է հաղորդման մեջ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-