Հակառակորդը 27 անգամ գնդակոծել է ղարաբաղաադրբեջանական շփման գիծը
02.08.2016,
10:28
Օգոստոսի 2–ի լույս գիշերն Արցախի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդը 27 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 2–ի լույս գիշերն Արցախի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդը 27 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքից ավելի քան 300 կրակոց է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասվում է հաղորդման մեջ։
Գերատեսչությունում հավաստիացրին, որ Արցախի պաշտպանության բանակի առաջատար ջոկատները պահպանել են հրադադարի ռեժիմը և վստահաբար շարունակել են մարտական հերթապահությունը։ -0-