Հակակառակորդը զինտեխնիկա և կենդանի ուժ է կուտակում սահմանագծում (ՎԻԴԵՈ)
01.05.2018,
12:10
Առաջնագծում ապրիլի 30-ից սկսած կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր:
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Առաջնագծում ապրիլի 30-ից սկսած կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, այդ տեղաշարժերը շարունակվել են նաև այսօր: ՊՆ մամուլի ծառայությունը տեսագրություն է հրապարակել վերջին երկու օրերին սահմանում զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ։
Գերատեսչությունից նշում են, որ հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ է եղել։
«ՊԲ առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-