ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Այս մասին հայտնում է Արցախի պաշտբանության բանակի մամուլի ծառայությունը։
«Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-