636.6
7.16
524.6
+14
Եղանակը Երևանում
Հայ

Գնդացիրներ, նռնականետեր և ինքնաձիգներ. ԱԱԾ-ն պատմել է Արցախից Հայաստան բերված ապօրինի զենքի մասին

13:31
25 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար է մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք,  պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու և շրջանառությունն արգելված նշված առարկաները որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու և կանխելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլիի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

ԱԱԾ-ն հայտնում է, որ այսպես.

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել և քննվել է պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու մեկ տասնյակից ավել հարուցված քրեական գործեր և նախապատրաստված նյութեր, որոնցով հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր թվով 4 հատ գնդացիրներ, օպտիկական սարքերով համալրված  հակատանկային նռնականետեր, թվով 12 հատ «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող 14 հատ օպտիկական սարքերով հրազեններ, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2560 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 2168 հատ 7.62, 9.18 և 5.45 մմ  տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող 27 հատ պայթուցիչներ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչներ,  վառոդաթելեր,  14 հատ «ՌԳԴ», «Ֆ-1» և այլ տեսակի նռնակներ, հակատանկային նռնակի իրաններ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, տրոտիլի ապահովիչներ, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաև ազդանշանային փամփուշտներ, ատրճանակներ, սվին դանակներ, հրազենների համար նախատեսված մաս-մեխանիզմներ և շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:

 

«Վերոհիշյալ քրեական գործերով քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 18 անձանց նկատմամբ, 16 անձ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են, որոնցից 9-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

Հիշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական ու դատավարական այլ գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում:

Նշվում է, որ քրեական գործերով որպես մեղադրյալ նեգրավված անձինք զենք-զինամթերքը  թաքցնելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում ապօրինի կերպով տեղափոխել կամ փորձ են արել տեղափոխել Հայաստանի Հանրապետություն` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ:

 

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները  հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի  փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերն ինքնակամ հանձնել  իրավապահ մարմիններին, որպեսզի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:31
16 Փետրվարի 2021
Երեկ ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
Երեկ Հադրութի շրջանում զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել, ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել զինծառայողի աճյուն
14:47
14 Փետրվարի 2021
Նախօրեին Կուբաթլուի հատվածից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն. որոնումների արդյունքում ընդհանուր հայտնաբերվել է 1378 աճյուն. ԱԻՊԾ
Նախօրեին Կուբաթլուի հատվածից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն. որոնումների արդյունքում ընդհանուր հայտնաբերվել է 1378 աճյուն. ԱԻՊԾ
10:15
13 Փետրվարի 2021
Թշնամու ցուցակում 3-րդը գնդապետն էր, ով զոհվեց հայրենի Հադրութը պաշտպանելիս (ՎԻԴԵՈ)
Հադրութցի գնդապետ Աշոտ Ղազարյանի անունը թշնամու ցուցակում 3-րդն էր, ով զոհվեց հայրենի Հադրութը պաշտպանելիս. գնդապետի մասին պատմում են մարտական ընկերներն ու որդին. ՎԻԴԵՈ
22:35
12 Փետրվարի 2021
Արցախի նախագահը հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ. ՎԻԴԵՈ
12:49
12 Փետրվարի 2021
Ռուս խաղաղապահներն ադրբեջանական բեռնատար մեքենաները ուղեկցել են դեպի Շուշի (ՎԻԴԵՈ)
Ռուս խաղաղապահներն ադրբեջանական բեռնատար մեքենաները ուղեկցել են դեպի Շուշի. ՎԻԴԵՈ
12:03
11 Փետրվարի 2021
Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից
Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից
11:47
11 Փետրվարի 2021
Նախօրեին Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն, մինչ օրս ընդհանուր հայտնաբերվել է 1371 աճյուն. ԱԻՊԾ
Նախօրեին Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն, մինչ օրս ընդհանուր հայտնաբերվել է 1371 աճյուն
10:15
10 Փետրվարի 2021
Արցախի դեօկուպացիան առաջնահերթ հարցերից մեկն է. Դավիթ Բաբայան
Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի դեօկուպացիային վերաբերող հարցին
09:37
10 Փետրվարի 2021
Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին լուրերը (ՎԻԴԵՈ)
Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին լուրերը. ՎԻԴԵՈ
16:36
09 Փետրվարի 2021
Արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:02
09 Փետրվարի 2021
Հայաստանի նախկին իշխանություններն Արցախին միակողմանի զիջումների առաջարկ չեն արել. Բակո Սահակյան
Բակո Սահակյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում
23:27
08 Փետրվարի 2021
Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներն այսուհետ պետք է ստանան հատուկ թույլտվություն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներն այսուհետ պետք է ստանան հատուկ թույլտվություն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ