Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել Արցախի բանակավայրերը

25.10.2020, 09:25
Թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև անտառներ ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրեր
Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել Արցախի բանակավայրերը
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Այս մասին ասվում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-յան էջում։

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:

Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:

Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:

«Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք»,-ասվում է հաղորդագրության մեջ:-0-