Ղարաբաղյան բանակցություններում Թուրքիան անելիք չունի. փոխխոսնակ
05.04.2016,
15:33
Ղարաբաղյան բանակցությունների գործընթացը Թուրքիայի տեղը չէ:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան բանակցությունների գործընթացը Թուրքիայի տեղը չէ, հայտարարեց երեքշաբթի լրագրողներին Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Թուրքիան ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ցանկանում է հանդես գալ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ներկա պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:
«Թուրքիան պետություն է, որն ուղղակիորեն կապված է ահաբեկությունների հետ, որոնք արդարացնում են Ադրբեջանի գործողությունները, այդ թվում` Ղարաբաղում երեխաների և ծերերի դաժան սպանությունները: Նման պետությունը բանակցությունների գործընթացում բացարձակապես անելիք չունի», - ասաց Շարմազանովը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, 29 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), 3 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք, 5 միավոր այլ զրահատեխնիկա։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա։ -0–