ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուս խաղաղապահ բրիգադը լիովին ավարտին է հասցնում բոլոր դիտակետերի տեղակայում Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, հայտնել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, երեք պետությունների համաձայնությունը (Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին. Խմբգր.) լիովին պահպանվում է, և իրադրությունն աստիճանաբար կայունանում է:
«Ամենակարևորը, որ շփման տարածքում այսօր կանգնեցված են ամեն տեսակի ռազմական գործողություններ, մենք այսօր կրակոցներ չենք լսում»,- նշել է Մուրադովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:
Գեներալը հայտնել է, որ ռուսական բրիգադի ողջ կազմն անցել է որոշակի պատրաստվածություն՝ «խաղաղապահ թեմատիկայի» շեշտադրությամբ: -0-