Ղարաբաղում լարվածության սրման հարցը ներառված է ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում
11.04.2016,
17:59
Ղարաբաղում լարվածության աննախադեպ սրման հարցը ներառված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղում լարվածության աննախադեպ սրման հարցը ներառված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում, նստաշրջանը կանցկացվի ապրիլի 18-22-ը: Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է կազմակերպության կայքում:
Քննարկումը, որը ծրագրված է նստաշրջանի առաջին օրը` ապրիլի 18-ին, կանցկացվի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության (լարվածության) վերջին և ողբերգական սրումը» թեմայով:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–