Ղարաբաղում Թուրքիայի վարքագիծը վարկաբեկում է ՆԱՏՕ-ին. ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
17:33
08 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ պետք է շարունակել ճնշում գործադրել ՆԱՏՕ-ի վրա, որպեսզի դաշինքը ազդի Թուրքիայի վրա ղարաբաղյան հակամարտության համատեքստում:
«Հակառակ դեպքում ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, չի կարող շարունակել ղեկավարել իր անդամներից մեկին (Թուրքիային), և նրա ակտիվությունը չի ավարտվի Ղարաբաղով: Աստված գիտի, թե նրանք է՞լ որտեղ կարող են հայտնվել և ինչով կզբաղվեն»,- ասել է Սարգսյանը «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Загружается новость ...
"Право"
Նա նշել է, որ Թուրքիայի նման վարքագիծը փաստացի վարկաբեկում է ՆԱՏՕ-ն: «Կարծում եմ՝ նման վարքագիծը անախրոնիզմ է, այն հնացած է: Կամ՝ Թուրքիայի հայտարարությունը, թե՝ պետք է թյուրքալեզու պետությունների կոալիցիա կամ նույնիսկ բանակ ստեղծել. կարելի է ասել, որ դա դինոզավր է այլ դարաշրջանից»,- կարծում է ՀՀ նախագահը:
Խոսելով մի քանի օր առաջ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած հանդիպման մասին՝ Սարգսյանը նշել է, որ բավարարված է բանակցություններով։ «Հարցերը դրված էին շատ կոնկրետ, և ես ստացել եմ պատասխաններ, որոնք քիչ թե շատ գիտեի»,- ասել է Սարգսյանը՝ զերծ մնալով մանրամասներից:-0-
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ