Ղարաբաղում ռուս խաղաղապահների 12 դիտակետեր են տեղակայվել (ՎԻԴԵՈ)
18:14
14 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ներկայացրել է ռուս խաղաղապ ստորաբաժնման տեղակայման գործընթացը Լեռնային Ղարաբաղի տարածքում, համաձայն ՌԴ նախագահի 2020 թ.-ի, նոյեմբերի 10-ի հրամանի:
Ինչպես հայտնել է Կոնաշենկովը շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ, նոյեմբերի 14-ի դրությամբ խաղաղապահ օպերացիայի անցկացման շրջանում կողմերի միջև շփման գծի երկայնքով տեղակայվել է ռուս խաղաղապահ ստորաբաժանումների 12 դիտակետ, որոնց կողմից իրադրության շուրջօրյա մոնիտորինգ է իրականացվում:
«Հարավ» պատասխանատվության գոտում ավարտվել է 9 դիտակետերի տեղակայումը: 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների կողմից անցած օրվա ընթացքում ևս 5 լրացուցիչ դիտակետ է տեղակայվել պատասխանատվության գոտում:
«Հյուսիս» պատասխանատվության գոտում «Մարտակերտի» կենտրոնացման շրջանից քայլերթից հետո, նոյեմբերի 13-ի վերջին 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանման կողմից տեղադրվեցին երեք դիտակետեր: Այսօր նախատեսվում է ավարտել այս գոտում ևս հինգ անցակետերի տեղադրումը:
Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ ռուս խաղաղապահների օժանդակությամբ, Շուշա բնակավայրի տարածքում սկսվել է մահացածների մարմինների փոխանակման գործընթացը:
Ռուս խաղաղապահ ստորաբաժանման հիմնական ուժերի օպերատիվ տեղակայումը շարունակվում է: Դիտակետերի տեղակայման շրջաններում ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացվում է ինժեներական հետախուզություն և դիրքերի սարքավորում:
«Այսօրվանից ռուս ռազմական ոստիկանության ստորաբաժանումները սկսում են պարեկություն իրականացնել «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության գոտիներում»,- հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:
Ռուսաստանի ռազմական-տրանսպորտային «Իլ -76», «Ան -124» ինքնաթիռներով շարունակվում է ռուս խաղաղապահ խմբի ստորաբաժանումների տեղակայումը:
Ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործողության սկզբից ի վեր, Ռուսաստանի ռազմական ավիացիոն ինքնաթիռներն իրականացրել են 95 ինքնաթիռի թռիչքներ, այդ թվում ՝ 22 ինքնաթիռի թռիչք վերջին 24 ժամվա ընթացքում:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ղեկավարումն իրականացվում է Ստեփանակերտում տեղակայված հրամանատարական կետից:
Խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար ուղիղ կապուղիներով շարունակական փոխգործակցություն է իրականացվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
ՌԴ ՊՆ կայքում գործարկվել է հատուկ բաժին՝ «Ռուս խաղաղապահ ստորաբաժանում Լեռնային Ղարաբաղում», որտեղ ամեն օր հրապարակվում են տեղեկություններ ԼՂ հակամարտության գոտու իրադրության վերահսկման մասին, իրադրության ակտուալ քարտեզներ, լրատվական և մուլտիմեդիա նյութեր: -0-
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին