596.72
6.6
503.22
+8
Եղանակը Երևանում
Հայ

Գերմանացի պատգամավորները Արցախ այցելելուց հետո կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

01:39
19 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները կոչ են արել կոշտ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության դեմ՝ դադարեցնելու Արցախում նրանց կողմից սանձազերծված պատերազմը: Այս մասին նրանք հայտարարել են Արցախի տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում:

Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոտրեն ասաց, որ իրենք եկել են այստեղ՝ սեփական աչքերով տեսնելու Արցախում տիրող իրավիճակը, քանի որ գերմանական լրատվամիջոցները պատշաճ կերպով չեն ներկայացնում այս պատերազմը: Նա ասաց, որ իրենց խումբը եղել է Շուշիում և տեսել, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է տաճարի վրա (Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց - խմբ.), որ գնդակոծվում են բնակելի շենքեր, որտեղ ռազմական օբյեկտներ կամ սարքավորումներ չկան: Նա հաստատեց, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը լուրջ հանցագործություն է մարդկության դեմ: 

«Մենք կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին ոչ միայն խոսել, այլև քայլեր ձեռնարկել: Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանվեն, որպեսզի այս պատերազմն ավելի շուտ ավարտվի: Մեր առաքելությունն է փոխանցել Գերմանիային և Եվրոպային այն ամենը, ինչ տեսել ենք, ցույց տալ ժողովրդին՝ ինչ է կատարվում այստեղ, որպեսզի նրանք հասկանան և սկսեն գործողություններ իրականացնել պատերազմը դադարեցնելու համար », - ասաց Քոտրենը` հայտարարելով խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատելու պատրաստակամության մասին:

Քոտրեն նշեց, որ Գերմանիան պետք է հստակ դիրքորոշում ընդունի և այլ երկրների հետ միասին սկսի ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա: Պատգամավորը նաև նշեց, որ Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի, և այս համատեքստում նա կողմ է արտահայտվել հետագայում այդ խնդրի և նմանատիպ խնդիրների լուծման համար եվրոպական խմբին միանալու գործընթացին:

Загружается новость ... "Право"
Ըստ Բունդեսթագի մեկ այլ պատգամավորի, կարևոր է նշել, որ Արցախում իրավիճակը ոչ թե տեղային բախում է, այլ մեծ պատերազմ: Նա մտահոգություն հայտնեց, որ Արցախում կարող է նոր ցեղասպանություն տեղի ունենալ, և ասաց, որ իրենց խումբը փորձում է աշխարհին ցույց տալ, որ փորձ է արվում ոչնչացնել Արցախի ժողովրդին:

«Մենք փորձում ենք այնպես անել, որ աշխարհի բոլոր մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում այստեղ և սկսեն պայքարել դրա դեմ: Մենք դատապարտում ենք բոլոր ագրեսիվ քայլերը և ցանկանում ենք դադարեցնել այս պատերազմը հենց հիմա: Մենք ցանկանում ենք, որ պատերազմ սկսած բոլոր կողմերը պատժվեն, հատկապես Ադրբեջանն ու Թուրքիան », - ասաց նա:

Ըստ պատգամավոր Ադերս Կալվիցի, եթե պարզվի, որ Ադրբեջանն օգտագործում է ահաբեկիչներին և նրանց տեղափոխում է Արցախյան պատերազմական գոտ, ապա անհրաժեշտ է երկիրը համարել միջազգային ահաբեկչության մասնակիցներից մեկը և դատապարտել դրա համար:

«Գերմանիայի իշխանությունները լավ կանեն, եթե դադարեցնեն Ռուսաստանի դեմ անհասկանալի պատժամիջոցները և սկսեն իրական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ», - ասաց նա:

Պատգամավոր Անդրեաս Գալաուն շեշտեց, որ Գերմանիան չի կարող ռազմական միջամտություն ունենալ, բայց կարող է լուրջ պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ, ինչը ավելի ուժեղ հարված կհասցնի:

«Մենք այժմ գտնվում ենք Արցախում՝ Ստեփանակերտում և այդպիսով նույնպես Գերմանիային կոչ ենք անում ազդել Բաքվի և Անկարայի վրա», - ասաց Գալաուն:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:26
21 Նոյեմբերի 2020
Ռուսաստանից շինանյութերով բեռնված շարասյուն է ժամանել Ստեփանակերտ (ՖՈՏՈ)
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ․ ՖՈՏՈ
16:36
21 Նոյեմբերի 2020
Լավրովը Երևանում պատմել է, թե ինչպես է գործելու ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը
Լավրովը Երևանում պատմել է, թե ինչպես է գործելու ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը
15:03
21 Նոյեմբերի 2020
Շուրջ 7 հազ. փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ. Շոյգու
Շուրջ 7 հազ. փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ. Շոյգու
12:45
21 Նոյեմբերի 2020
ՌԴ ԱԻՆ երկրորդ շարասյունը շարժվել է դեպի Արցախ
Հումանիտար բեռներ տեղափոխող ՌԴ ԱԻՆ երկրորդ շարասյունը Ռոստովի մարզից շարժվել է դեպի Լեռնային Ղարաբաղ
12:17
21 Նոյեմբերի 2020
Արցախում զոհվել է «Արարատ–Արմենիա»–ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը
Արցախում զոհվել է «Արարատ–Արմենիա»–ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը
22:59
20 Նոյեմբերի 2020
ՌԴ նախագահ. Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը
ՌԴ նախագահ. Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը
22:50
20 Նոյեմբերի 2020
Կորսված Շուշի. WarGonzo-ն պատմական կադրեր է ցույց տվել հնագույն քաղաքից՝ Ադրբեջանին այն հանձնվելու նախօրեին (ՖՈՏՈ)
Կորսված Շուշի. WarGonzo-ն պատմական կադրեր է ցույց տվել հնագույն քաղաքից՝ Ադրբեջանին այն հանձնվելու նախօրեին. ՖՈՏՈ
20:58
20 Նոյեմբերի 2020
Պուտինը բացատրել է` ինչու է ԼՂ հակամարտության կարգավորումը կարևոր Ռուսաստանի համար
Պուտինը բացատրել է` ինչու է ԼՂ հակամարտության կարգավորումը կարևոր Ռուսաստանի համար
17:44
20 Նոյեմբերի 2020
Արցախի Կառավարությունը պատրաստ է իր վրա վերցնել արցախցի անօթևան ընտանիքներին կացարան տրամադրած տնտեսվարողների ծախսերը
Արցախի և Հայաստանի Կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազական ծանր շրջանի հետևանքները վերացնելու և անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար
17:43
20 Նոյեմբերի 2020
Հայկական ԶՈւ–ն լքել է Արցախի Աղդամի շրջանը, այն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ
Հայկական ԶՈւ–ն լքել է Արցախի Աղդամի շրջանը, այն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ
16:05
20 Նոյեմբերի 2020
«Ամարասը մերն է». Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնված արցախյան վանքը չի անցնի Բաքվի վերահսկողության տակ (ՖՈՏՈ)
«Ամարասը մերն է». Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնված արցախյան վանքը չի անցնի Բաքվի վերահսկողության տակ. ՖՈՏՈ
13:25
20 Նոյեմբերի 2020
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 28 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 28 զինծառայողների անունները