439.88
4.45
403.71
0
Եղանակը Երևանում
Հայ

Genocide Watch-ը զգուշացնում է Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանության մեծ սպառնալիքի մասին

17:34
24 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը հանդես է եկել զեկույցով, որում հաղորդվում է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի բնակիչների դեմ ցեղասպանության իրականացման սպառնալիքի մասին։

Загружается новость ... "Лево"

 ««Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի և Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքեր հայկական զորքերի, գյուղերի և քաղաքացիական բնակչության խոցման համար: Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները, Ժնևյան կոնվենցիաներին համապատասխան, ռազմական հանցագործություններ են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՄԱԿ-ը, Ռուսաստանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հրադադարի կոչ են արել, բայց նրանց կոչերը չեն լսվել։
«Անցյալում Հայոց ցեղասպանության ժխտման, ատելության պաշտոնական լեզվի կիրառման և Արցախի քաղաքացիական բնակչության վրա ներկայիս հարձակումների պատճառով, Genocide Watch-ը կարծում է, որ Ադրբեջանը գտնվում է 9-րդ՝ բնաջնջում և 10-րդ՝ ժխտողականություն աստիճանների վրա»,- հաղորդվում է հայտարարության մեջ:

Genocide Watch-ի զեկույցում հիշատակվում է ոչ միայն Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը, այլև 1918-1920թթ․-ին Բաքվում և Ղարաբաղում հայերի զանգվածային ջարդերը, 1988-1990թթ․-ին Սումգայիթում, Բաքվում և Ղարաբաղում էթնիկ զտումմները։
Իրավիճակը հաշվի առնելով, կազմակերպությունը համարում է, որ․

1․ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է Ադրբեջանից պահանջի դադարեցնել Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունները և հաստատի զինադադար այդ հակամարտության մեջ։

2․ Անվտանգության խորհուրդը պետք է ՄԱԿ գլխավոր քարտուղարից և ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծում։

3․ Անվտանգության խորհուրդը պետք է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգո ներդնի։

4․ Պետք է ձևավորել ՄԱԿ խաղաղապահ ուժեր և տեղակայել շփման գծի երկայնքով՝ արցախահայերի վրա Ադրբեջանի հարձակումները բացառելու համար։

5․ Համաշխարհային առաջնորդները պետք է դատապարտեն ատելության հռետորաբանությունը և Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից ցեղասպանության հերքումը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ