ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիան ակնկալում է, որ Թուրքիան կոնկրետ գործողություններ կձեռնարկի սիրիացի վարձկաններին տարածաշրջանից դուրս բերելու համար:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջինն է եղել, որ իրերն իրենց անունով է անվանել և նշել, որ Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ: Եվ հիմա Ֆրանսիան սպասում է կոնկրետ գործողությունների Թուրքիայից, որպեսզի նա վարձկաններին տարածաշրջանից հանի», - ասել է Լըմուանը:
Загружается новость ... "Лево"
Նա նշել է, որ ֆրանսիական կողմը ցանկանում է իր եվրոպացի գործընկերների հետ քննարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
«Մենք կշարունակենք հետևողական լինել այս քաղաքական խնդիրներին, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել», - ասել է նա:-0-