ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Եվրամիությունը 400,000 եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել հակամարտությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Այս մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը, գրում է ՏԱՍՍ-ը:
Загружается новость ... "Лево"
«Մենք լրացուցիչ 400,000 եվրոյի մարդասիրական օգնություն ենք հատկացրել՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքները հոգալու համար», - ասել է նա՝ շեշտելով, որ ԵՄ-ն կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն քաղաքացիական անձանց կյանքեր են խլել»։-0-