639.82
7.1
522.3
-10
Եղանակը Երևանում
Հայ

Եթե Եվրոպան և արաբական աշխարհը պատշաճ չարձագանքեն Արցախում իրավիճակին, ապա Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը կհասնի հարավ. վարչապետ

18:06
01 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպան և արաբական աշխարհը պատշաճ գնահատական չտան այս իրավիճակին և պատշաճ չարձագանքեն այս իրավիճակին, մենք կտեսնենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հարավ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«տեղի ունեցողի էությունը հետևյալն է, և մենք պետք է վստահաբար ասենք, որ առանց Թուրքիայի հրահրման այս պատերազմը չէր սկսվի և տեղի չէր ունենա: Եվ կրկին ուզում եմ արձանագրել, որ Թուրքիան, արդեն իսկ միջազգայնորեն ընդունված փաստի հիման վրա, վարձկանների և ահաբեկիչների է վարձել և տեղափոխել հակամարտության գոտի»,- հայտնել է Փաշինյանը:

Նրա խոսքով, թուրքական բարձրաստիճան զինվորականներն ու թուրքական զինուժը և ռազմական տեխնիկան ընդգրկված են Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ և ընդգծել, որ սա ամենևին պատահականություն չէ:



Իր գնահատմամբ, սա Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտումն է, և մենք տեսնում ենք Թուրքիայի քաղաքականությունը, և բոլորը տեսնում են, թե ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովում և Հարավային Կովկասում. Թուրքիան իրականացնում է Օսմանյան կայսրության վերականգնման քաղաքականություն:

«Եվ ես որևէ կասկած չունեմ, որ այն էքսպանսիան, որ հիմա փորձ է արվում իրականացնել դեպի Միջերկրական, Հարավային Կովկաս, Սիրիա, Իրաք, ամբողջ արաբական աշխարհը Թուրքիան դիտարկում է որպես պոտենցիալ Օսմանյան կայսրության հպատակ: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպան և արաբական աշխարհը պատշաճ գնահատական չտան այս իրավիճակին և պատշաճ չարձագանքեն այս իրավիճակին, մենք կտեսնենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հարավ»,- նշել է Փաշինյանը:

Նա նաև գոհ է այն իրողությունից, որ կան բազմաթիվ արաբական երկրներ, ովքեր ճշգրիտ են գնահատում աշխարհաքաղաքական իրավիճակը և իրականացնում են անհրաժեշտ քաղաքական կանխարգելման, ռազմավարական կանխարգելման քայլեր:-0-

 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:57
29 Դեկտեմբերի 2020
Բալասանյանի կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարել են Արցախի նախագահի կողմից պայմանավորվածությունների խախտման մասին
Բալասանյանի կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարել են Արցախի նախագահի կողմից պայմանավորվածությունների խախտման մասին
15:07
29 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները
14:57
29 Դեկտեմբերի 2020
Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում (ՎԻԴԵՈ)
Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում. ՎԻԴԵՈ
10:45
29 Դեկտեմբերի 2020
Արցախում ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների մասին տեղեկատվությունը
Արցախում ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների մասին տեղեկատվությունը
01:20
29 Դեկտեմբերի 2020
Արցախյան պատերազմը Հայաստանի իշխանությունների, ի դեմս Փաշինյանի, սխալ վարած քաղաքականության արդյունքն է․Վիտալի Բալասանյան (ՎԻԴԵՈ)
Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով․ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար․ ՎԻԴԵՈ
17:06
28 Դեկտեմբերի 2020
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
13:04
28 Դեկտեմբերի 2020
ՊԲ. երեկ ողջ օրը և մինչև այս պահը ՊԲ–ի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին
10:38
28 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
17:25
27 Դեկտեմբերի 2020
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
11:30
27 Դեկտեմբերի 2020
ANCA- ն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել 250 մլն դոլար օգնություն տրամադրել Արցախին և Հայաստանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Ամանորին ընդառաջ ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ընդունել 250 միլիոն ԱՄՆ դոլարի Արցախին և Հայաստանին հատկացվող օգնության փաթեթը
22:31
26 Դեկտեմբերի 2020
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար. մենք կվերադարձնենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները
Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել․ Վիտալի Բալասանյան
17:35
26 Դեկտեմբերի 2020
Թուրք զինծառայողները հունվարին ծառայության կանցնեն Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնում
Թուրք զինծառայողները հունվարին ծառայության կանցնեն Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնում