441.06
4.43
403.38
+12
Եղանակը Երևանում
Հայ

«Ես նման դաժանություն անգամ Չեչնիայում չեմ հանդիպել». Շուշիում վիրավորված ռուս լրագրող

10:58
13 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուս լրագրող և բլոգեր, Сегодня.ру պորտալի գլխավոր խմբագիր Յուրի Կոտյոնոկը «Комсомольской правда» թերթին պատմել է, թե ինչպես է հայտնվել ադրբեջանական գրոհի տակ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ԶՈւ-երը երկու անգամ հարված են հասցրել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն Շուշիում: Գրոհի հետևանքով եկեղեցու շինությունը լուրջ վնասներ է կրել, վրավորումներ են ստացել տեղի բնակիչները, այդ թվում երեք ռուս լրագրող:

Արկն ընկել է տաճարի գմբեթի վրա, երբ լրագրողները ներսում են եղել: Նրանցից մեկը՝ Յուրի Կոտյոնոկը ծանր վիրավորում է ստացել, իսկ Լևոն Արզանովին և Հրանտ Բադալյանին տարել են Շուշիի հիվանդանոց;

Կոտյոնոկին միանգամից ուղարկել են Ստեփանակերտ: Մի քանի վիրահատություններից հետո նրան տեղափոխել են ուղղաթիռով Երևանի «Էրեբունի» ԲԿ, վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները նրա վիճակը ծանր, բայց կայուն են գնահատել:

«Մենք մեզ հետ սաղավարտ կամ զրահ չվերցրեցինք, որոշեցինք, որ Ստեփանակերտում մեզ ապահովելու են պաշտպանական միջոցներով: Ճանապարհին մենք իմացանք Շուշիի տաճարին հասցված հարվածի մասին: Այդպես էլ եկանք: Ես հեռախոսով էի նկարում, որը ավիառեժիմի վրա էի դրված, բայց ինչ-որ կերպ դա ֆիքսվել էր: Իմ ենթադրությունն այն է, որ նրանք հարվածել են հեռախոսի ազդանշանով: Մոտ 20 րոպե մենք այնտեղ քայլում էինք, նկարահանում էինք վնասված սրբապատկերները »,- նշել է նա:

Նա հիշում է գրոհի պահը:

«Սարսափելի հարված էր: Երկիրը պատռվեց: Ես արդեն մտածում էի, որ սպանված եմ: Փորձում էի աղոթել, ուշքի եկա, սկսեցի վեր կենալ: Իմ կողքին երկրորդ ռազմական թղթակիցն էր՝ Լևոն Արզանովը: Ես կանչում էի՝ «Լյո՛վա, Լյո՛վա»: Շուրջբոլորս խիտ մառախուղ էր: Մարդիկ հասան դեպքի վայր, սկսեցին ինձ հանել: Մեքենայով ինձ հիվանդանոց էր տանում մի քահանա, աղոթում էր ինձ համար: Հետո ես ուշագնաց եմ եղել: Իսկ արթնացել եմ արդեն այստեղ»,- պատմում է լրագրողը:

Նա ենթադրել է, որ ադրբեջանցիները հատուկ են սպասում, որ տաճարում ժողովուրդ հավաքվի, և հարվածում են:

«Ես նման դաժանություն անգամ Չեչնիայում չեմ հանդիպել»,- ասել է նա՝ կոչ անելով այնտեղ աշխատող իր գործընկերներին ավելի զգույշ լինել:

«Հաշվարկեք ամեն բան: Եվ նվազագույնի հասցրեք ձեզ մոտ եղած հավելվածները: Տեխնոլոգիաները այն մակարդակի են հասել, որ հարվածել կարող են անհատապես»,- նշել է լրագրողը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ