415.63
4.18
390.04
+18
Եղանակը Երևանում
Հայ

Երեխաները չեն մասնակցում պատերազմին․ Արցախի օմբուդսմենը հերքել է Ադրբեջանի շահարկումները՝ կապված հայ երեխաների զենքով լուսանկարների հետ

02:13
27 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրել է երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարներ, հաղորդում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան էջում։
Загружается новость ... "Лево"

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, ուսումնասիրություն է կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ:

Ուսումնասիրության արդյունքներով պարզվել են հետևյալ հանգամանքները՝

1. Լուսանկարներից մեկում երևացող աղջիկներին իրենց հայրիկներն ու այլ հարազատ ազատամարտիկներ ներկայացնում են ինքնաձիգներ: Լուսանկարի վերլուծությունից պարզ է դառնում, որ նրանք նույնիսկ ինքնաձիգ բռնելու հմտություններ չունեն, և անհեթեթ են ռազմական գործողություններին երեխաների մասնակցության վերաբերյալ պնդումները:

2. Մեկ այլ լուսանկարում երևացող տղա երեխան ակնհայտորեն պարզապես ծանոթանում է ինքնաձիգին, այն էլ՝ առանց պահեստատուփի: Այնուամենայնիվ, Պաշտպանը կասկածներ ունի տվյալ լուսանկարի ծագման հետ կապված, քանի որ այն գտնվել է միայն ադրբեջանական առցանց հարթակներում, և հնարավոր չէ ստուգել դրա ենթադրյալ հայկական աղբյուրը:

3. Երրորդ լուսանկարում երևացող տղան, որն արկեր է տեղափոխում, ըստ Պաշտպանի հավաքագրած տվյալների, 16 տարեկան է և այդ գործողությունը կատարում էր իր հայրիկի հետ միասին: Պետք է նշել, որ միջազգային իրավունքով արգելված է մինչև 15 տարեկան երեխաների մասնակցությունը ռազմական գործողություններին, և դա այն դեպքում, որ տվյալ անձը ուղիղ կերպով չէր ընդգրկվել ռազմական գործողությունների մեջ:

«Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով պատերազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունը, ընդգծում է, որ առ այսօր որևէ դեպք չի արձանագրվել ռազմական գործողություններում երեխաների ընդգրկվածության առումով: Այնուամենայնիվ, Պաշտպանը հորդորում է բոլորին զգուշավորություն ցուցաբերել զենքերի հետ մինչև 15 տարեկան երեխաների շփման հարցում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:50
23 Ապրիլի 2024
Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար, Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի, ասել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
21:15
19 Ապրիլի 2024
Շուշիիում «Կանաչ ժամ» հայկական եկեղեցու ոչնչացումը ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշման կոպտագույն խախտում է․ Caucasus Heritage Watch (ՖՈՏՈ)
Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը՝ ավերելով Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին․ ՖՈՏՈ
10:26
19 Ապրիլի 2024
Ադրբեջանը քանդել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին (ՖՈՏՈ)
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի «Կանաչ ժամ» եկեղեցին․ ՖՈՏՈ
14:50
17 Ապրիլի 2024
ՌԴ–ն դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
Ռուսաստանը դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
15:38
10 Ապրիլի 2024
Ղարաբաղում տեղի ունեցածն իրականում Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը ՀՀ–ի պետականությունը ծնկի բերելու համար․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրություն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում