Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշարձանը՝ ի հիշատակ 2023թ․–ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների (ՖՈՏՈ)

02.09.2025, 11:47
Եռաբլուր զինվորական պանթեոնում բացվեց «Արցախի կանչ» հուշարձանն՝ ի հիշատակ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի զինված ագրեսիայի և սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների․ ՖՈՏՈ
Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշարձանը՝ ի հիշատակ 2023թ․–ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեքշաբթի Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում բացվեց «Արցախի կանչ» հուշարձանն՝ ի հիշատակ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի զինված ագրեսիայի և սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների։

Обелиск Зов Арцаха

Հուշարձանի բացումը նվիրված է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի տարեդարձին։ Արարողությանը ներկա էին Արցախի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ և հոգևորականության ներկայացուցիչներ, զոհվածների հարազատներն ու ընկերները։

Обелиск Зов Арцаха

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ խաչքարերի օծման արարողություն, հուշաքարի պատվանդանին ծաղիկներ դրվեցին։

Обелиск Зов Арцаха

Հուշարձանը բացվել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի ընտանիքի անձնական միջոցներով՝ Արցախի նախագահի նախաձեռնությամբ։

Նախագծի հեղինակներն են արցախցի ճարտարապետներ՝ հայր և որդի Վլադիմիր և Միքայել Սարգսյանները, քանդակագործը՝ արցախցի Ռոբերտ Ասկարյանը։

Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում