ԵԿՄ-ն առանձնապես խոշոր չափերի պարեն է թաքցրել Ասկերանում (ՎԻԴԵՈ)
24.06.2018,
15:15
Արցախի ոստիկանության քննչական վարչությունում յուրացման փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են որոշ տեղեկություններ:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության ԱԱԾ ստացված տվյալների հիման վրա հունիսի 22-ին ԱՀ ՔՕ 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափերի յուրացման փաստով ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2016 ապրիլ ամսին ԵԿՄ ՀԿ ղեկավար կազմը յուրացնելու եղանակով հափշտակել է տարբեր կազմակերպություններից և քաղաքացիներից ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որպես օգնություն տրամադրված առանձնապես խոշոր չափերով պարենային ապրանքներ, սննդամթերք և ծխախոտ ու այն պահել Արցախի Ասկերան քաղաքի տարածքի Միրզալյան կոչվող տեղանքում տեղակայված «GS պլյուս» ՍՊԸ-ի պահեստում:
Այս մասին հաղորդում է Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունը:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարված է քննչական խմբին: Քննությունը շարունակվում է: -0-
Այս մասին հաղորդում է Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունը:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարված է քննչական խմբին: Քննությունը շարունակվում է: -0-

