ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշել են ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման սկզբունքները

12.07.2018, 18:54
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը նախօրեին ներկա են եղել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշել են ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման սկզբունքները
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը նախօրեին ներկա են եղել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ Հանդիպմանը ներկար էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Սա Հայաստանի և Ադրբեջանի ընտրություններից հետո կողմերի միջև առաջին հանդիպումն էր բարձր մակարդակով։

Загружается новость ... "Лево"

Նախարարները ներկայացրել են իրավիճակի իրենց տեսակետը և քննարկել բանակցություններին վերադառնալու քայլերը։ Կողմերը քննարկել են հաջորդ հանդիպումների մի քանի թեմաներ` ներառյալ վստահության ամրապնդման քայլերը։

Համանախագահները կարևորել են լարվածության թուլացումը և ռազմատենչ հռետորության բացառումը։ Նրանք հաստատել են կողմերի` Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղ լուծում գտնելու հավատարմությունը` ներառյալ ուժի և ուժի սպառնալիքի, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ինքնորոշման իրավունքի սկզբունքները։

Նախարարները պայմանավորվել են առաջիկայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո։ -0-