ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։
«Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում: Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»,-գրել է նա Facebook-յան իր էջում:
Загружается новость ... "Лево"
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոգևորականներն արդեն սկսել են աշխատել եկեղեցու գույքի տարհանման վրա` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրից հետո, համաձայն որի` Քարվաճառի շրջանի տարածքը, որտեղ գտնվում է տաճարը, փոխանցվել է Ադրբեջանին: Ավելի ուշ` Դադիվանքի վանահայր, քահանա Հովհաննես Հովհաննիսյանը լրատվամիջոցներին ասել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իրենց ասել է, որ ձեռք չտա խաչքարերին: Ստեփանակերտից ստացված հաղորդագրությունից հետո տարհանման աշխատանքները դադարեցվել էին:
Դադիվանքը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։-0-