Քլունի. «Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ խաղաղությունը հնարավորինս շուտ հաստատվի» (ՎԻԴԵՈ)

20.10.2020, 14:27
Քլունի. «Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ խաղաղությունը հնարավորինս շուտ հաստատվի». ՎԻԴԵՈ
Քլունի. «Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ խաղաղությունը հնարավորինս շուտ հաստատվի» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.  Հայտնի հոլիվուդյան դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին ուղերձով դիմել է Հայաստանի ժողովրդին:

Загружается новость ... "Лево"

«Ցավոք սրտի, այսօր մենք չենք կարող միասին լինել: Հիմա անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ խաղաղությունը որքան հնարավոր է շուտ հաստատվի: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք հիմա»,- «Ավրորա»-ի հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառման ժամանակ հայտնել է Քլունին: Միջոցառումն անցկացվել է նախօրեին Նյու Յորքում:     


   

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 700-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-