ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտնել է Արցախում հումանիտար ծրագրերին 350 հազ դոլար հատկացնելու մասին։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ի միկրոբլոգում։
«Մենք մշտական կապի մեջ ենք Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և շարունակում ենք կոչ անել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին մարդասիրական նպատակներով հատկացնում ենք 350 հազ դոլար»,- հայտնել է Շամպայնը։
Նա նույնպես կոչ է արել արտաքին ուժերին հեռու մնալ հակամարտությունից՝ միաժամանակ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ստեղծեն վերիֆիկացիոն մեխանիզմներ հրադադարի ռեժիմի պահպանման համար։ -0-