439.88
4.45
403.71
+2
Եղանակը Երևանում
Հայ

Բրյուսելը հայտարարել է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին

19:27
19 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտության ղեկավարի՝ ժոզեպ Բորելի հայտարարությանը։

«Ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի երկար տարինրի հակամարտության դադարեցման ուղղությամբ: ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման ուղղությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով», - ասվում է հայտարարության մեջ:

Այս կապակցությամբ, ըստ Բորելի, «ԵՄ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափին»: «ԵՄ-ն պատրաստ է արդյունավետորեն նպաստել հակամարտության ամուր և համապարփակ կարգավորման ձևավորմանը, ներառյալ, հնարավորության դեպքում, կայունացման միջոցառումների, հետկոնֆլիկտային վերակառուցման և վստահության ամրապնդման միջոցով», - հավելել է նա:

Загружается новость ... "Право"
ԵՄ-ն նաև կոչ է արել ամբողջությամբ և շուտափույթ դուրս բերել տարածաշրջանից բոլոր օտարերկրյա զինյալներին: «ԵՄ-ն տարածաշրջանային բոլոր սուբյեկտներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ զինադադարի համար», - հավելել է Բորելը՝ նկատի ունենալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հոկտեմբերի սկզբին ԵՄ գագաթնաժողովում Թուրքիայի կողմից Սիրիացի զինյալներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու փաստի մասին հայտարարությունը։

Բացի այդ, Բորելը ասել է, որ «ԵՄ-ն ուշադիր կհետևի հրադադարի դրույթների կատարմանը, հատկապես դրա դիտարկման մեխանիզմի հետ կապված»:

ԵՄ-ն հիշեցրել է նաև «իր վճռական հակադրությունը ուժի, մասնավորապես՝ կասետային զինամթերքի և հրկիզիչ զենքի ՝ որպես վեճերի լուծման միջոցների օգտագործմանը»:

«ԵՄ-ն շեշտում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի և կողմերին կոչ է անում կատարել ռազմագերիների փոխանակման և մարդկային մարմինների վերադարձի մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ժնևում հոկտեմբերի 30-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում», - ասվում է հայտարարության մեջ: «ԵՄ-ն ընդգծում է տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ և նրա շրջակայք կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի հնարավոր լավագույն պայմանների ապահովման կարևորությունը»:

Բացի այդ, Բորելը շեշտել է «Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային և կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը»: «Ցանկացած ռազմական հանցագործություն, որը կարող է կատարված լինել, պետք է ուսումնասիրվի», - ասել է նա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ