Այսօր Մարտունին հրթիռակոծվել է գրադի և սմերչի կայանքներից․ Մարտակերտը ռմբակոծվել է ռազմական ավիացիայի կիրառմամբ․ Արցախի ԱԻ ՊԾ
24.10.2020,
19:40
Այսօր Մարտունին հրթիռակոծվել է գրադի և սմերչի կայանքներից․ Մարտակերտը ռմբակոծվել է ռազմական ավիացիայի կիրառմամբ․ Արցախի ԱԻ ՊԾ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը, հաղորդում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
«Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Արցախի ԱԻ ՊԾ-ի, մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։-0-