Ավինյանը բացատրել է, թե ինչու պատերազմն Արցախում ավելի շուտ չի ավարտվել

10.11.2020, 23:08
Ավինյանը բացատրել է, թե ինչու պատերազմն Արցախում ավելի շուտ չի ավարտվել
Ավինյանը բացատրել է, թե ինչու պատերազմն Արցախում ավելի շուտ չի ավարտվել

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ բացատրել է, թե ինչու Արցախում պատերազմը ավելի շուտ չավարտվեց:  

Загружается новость ... "Лево"

Ավինյանն ընդգծել է, որ մենք գրեթե բոլոր միջնորդական առաքելությունների հրադադարին վերաբերյալ տվել են դրական պատասխան, մենք երեք համանախագահ երկրների կողմից կազմակերպված բանակցություննների հայտարարությունների տակ առաջին համաձայնություն տվողն ենք եղել և առաջինը հրահանգ է եղել, որպեսզի մեր կողմից կրակը դադարեցվի: Այնուամենայնիվ ադրեջանական կողմը երբևէ չի հարգել հրադադարի մասին երեք պայմանավորվածություններից ոչ մեկը և փաստացի իր առջև դրված նպատակը շարունակաբար առաջ է եղել;

«Այսինքն մենք ունեցել ենք 3 հրադադարի մասին պայմանավորվածություն և երեքն էլ խախտվել են փաստացի և խախտվել են ադրբեջանական կողմից, որովհետև Հայաստանը չուներ որևէ շահագրգռվածություն հրադադարը խախտելու: Ագրեսիան նույնպես տեղի է ունեցել ադրբեջանական կողմից և տրամաբանական է, որ նրանք էլ խախտել են համաձայնությունը»,- նշել է նա:  

Փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ի սկզբանե եղել ենք միանշանակ մեր բոլոր գործընկերնե երն ներկայացրել ենք, որ միմիայն խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք:

«Պատերազմն անկանխատեսելի է և այս պատերազմը մեզ պարտադրված է եղել, սա մեր ընտրությունը չի եղել: Սա պարտադրված պատերազմ է եղել, որն ունի իր տասնամյակների պատմությունը»,- նշել է Ավինյանը:  -0-