ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Նշենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված էր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում էին բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում