Ասկերանում խոցվել է ադրբեջանական ԱԹՍ, որի թիրախակետում եղել է խաղաղ բնակավայրը (ՖՈՏՈ)

01.10.2020, 13:01
Հրապարակվել են Ասկերանում խոցված ԱԹՍ-ի լուսանկարները․ սարքի թիրախակետում եղել է խաղաղ բնակավայրը․ ՖՈՏՈ
Ասկերանում խոցվել է ադրբեջանական ԱԹՍ, որի թիրախակետում եղել է խաղաղ բնակավայրը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ասկերանում ադրբեջանական ԱԹՍ է խոցվել։

«Լուսանկարում Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկն է, որը ոչնչացվել է ՊԲ ուժերի կողմից։ ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարևանությամբ»,- ասվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։

Նշվում է, որ լուսանկարները տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։-0-